Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Աղբյուր. Հայաստանի համար գազի զեղչի երկարաձգմանը «Գազպրոմի» համաձայնությունը կախված է Պուտին-Սարգսյան բանակցությունների արդյունքից

$
0
0

Հայաստանի համար գազի զեղչի երկարաձգմանը «Գազպրոմի» համաձայնությունը կախված է Պուտին-Սարգսյան բանակցությունների արդյունքից, համոզված են  «Գազպրոմում և ՌԴ էներգետիկայի նախարարությունում «Կոմերսանտի» աղբյուրները:

 

Մարտի 10-ին Կրեմլում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների բանակցություններում, ի թիվս այլ հրացերի, քննարկվել է նաև էներգետիկ համագործակցությունը, մասնավորապես, Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնագոյացման հարցեր:

 

Միևնույն ժամանակ, մարտի 10-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել  «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին՚ արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթում Հայաստանի համար գազի գինն ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մրատի 31-ը ներառյալ սահմանվում է նախորդ տարվա մակարդակում` 165 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց: Դրանից հետո գազի գինը Հայաստանի համար պետք է  վերադառնա ելման մակարդակին` 189 դոլար:

 

«Կոմերսանտի» զրուցակիցները բավականին մեծ են համարում Հաայստանի համար զեղչի հավանականությունը, նկատի ունենալով, որ Հայաստանում սակագների բարձրացումը քաղաքական առումով բավականին ցավոտ հարց է: Ընդ որում առաջվա նման պարզ չէ, թե ինչպես լուծել հարցը երկարաժամկետ հեռանկարում` «Գազպրոմի» Հայաստան մատակարարումների բավականին ցածր շահութաբերության ֆոնին:

 

Հայաստանը տարեկան սպառում է շուրջ 2 մլրդ խմ գազ, և զեղչի պահպանման դեպքում «Գազպրոմը» կկորցնի տարեկան ավելի քան 48 մլն դոլար հասույթ: Ընդ որում, Հայաստանը մնում է «Գազպրոմի» համար խոշորագույն և առավել հուսալի շուկաներից մեկն Անդրկովկասում` 2006  թվականին Շահ-Դենիզի շահագործման առնչությամբ ռուսական գազից Ադրբեջանի հրաժարման և Վրաստանից նրա դուրս մղման առնչությամբ:

 

Small Letters-ի վրելուծաբան Վիտալի Կրյուկովի գնահատմամբ, զեղչը Հայաստանին անհրաժեշտ է ոչ այնքան շուկան պահպանելու համար, որքան` քաղաքական նկատառումներով. գազի ցածր գները ներառված են աջակցության միջոցառումների ստանդարտ փաթեթում, որը Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ իր բոլոր դաշնակիցներին:

 

Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի մենաշնորհատեր «Գազպրոմ Արմենիայի» սեփականատեր «Գազպրոմը» Հայաստանի համար գազի գինը նվազեցրեց` 1000 խմ դիմաց 189 դոլարից մինչև 165 դոլար: Դա պայմանավորված էր դոլարի նկատմամբ հայկական դրամի կտրուկ  արժեզրկմամբ, ինչի հետևանքով «Գազպրոմ Արմենիան», որը գազը գնում է դոլարով և վաճառում դրամով, վնասներ էր կրում: Ընդ որում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի սպառողների համար սակագներն անփոփոխ թողնելու շուրջ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles