Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փորձագետ. Ամենամոտ ապագայում Հայաստանի տարածքը կարող է դառնալ աշխարհում ամենահագեցածն ըստ «Ս-300ՊՏ/ՊՍ» ԶՀՀ տեղակայման խտության

$
0
0

 Արդեն ամենամոտ ապագայում Հայաստանի տարածքը կարող է դառնալ աշխարհում ամենահագեցածն ըստ «Ս-300ՊՏ/ՊՍ» ԶՀՀ տեղակայման խտության` ապահովելով յուրօրինակ «Ս-300 գործակից»: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

 

Փորձագետը նշել է, որ 2015 թվականի վերջին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների ստորագրած ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման շուրջ հնամաձայնագրով նախատեսվում է Հայաստանում ռուսական արտադրության ՀՕՊ համակարգերի թվի ավելացում:

 

Բացի այդ, նրա ասելով, դեռ 2015 թվականին տեղեկատվություն էր հայտնվել Հայաստանին անհատույց հինգ լրացուցիչ «Ս-300ՊՏ» դիվիզիոնների հանձնման վերաբերյալ: Նախատեսվում է, որ մինչ  այդ Ռուսաստանում շահագործված այդ «Ս-300ՊՏ»-ները Հայաստանում կվերականգնվեն և կարդիականացվեն:

 

Փորձագետի գնահատմամբ, այժմ Հայաստանի ՀՕՊ զորքերի զինանոցում կա «Ս-300ՊՏ» ԶՀՀ 3-4 դիվիզիոն և «Ս-300ՊՍ» շարժական ԶՀՀ  առնվազն 2-3 դիվիզիոն, որոնք արդիականացվել են Հայաստանի ՌԱՀ ձեռնարկություններում:

 

«Որոշծ ռազմական փորձագետների գնահատմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ՀՕՊ զինանոցում կան նաև այլ  ԶՀՀ-ներ, ներառյալ «Ս-125» բավականին հին համակարգերի արդիականանցված «Պեչորա-2Մ» շարժական տարբերակները, նշված «Ս-300» համակարգերի մատակարարումից հետո Հայաստանի ՀՕՊ համակարգը կդառնա ամենահզորը տարածաշրջանում», - ամփոփել է Մինասյանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles