Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Լևոն Զուրաբյան. Ադրբեջանին հաջողվեց իրագործել «մինիմում» ծրագիրը ԵԽԽՎ-ում

$
0
0

Ադրբեջանին հաջողվեց իրագործել «մինիմում» ծրագիրը ԵԽԽՎ-ում և անցկացնել Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցին առնչվող բանաձևը, հետևաբար, դիվանագիտական հաղթանակի մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները դատարկ խոսքեր են: Փետրվարի 2-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

 

«Բաքուն ուներ մաքսիմում ծրագիր` բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցը, որը հաջողվեց տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի և հայտարարության շնորհիվ: Իսկ մինիմում ծրագիրն Ադրբեջանն, այնուամենայնիվ, իրագործեց, քանի որ այդ զեկույցում Հայաստանը նշվում է որպես օկուպանտ, իսկ Արցախի մասին` որպես առանձին միավորի, խոսք անգամ չկա: Հետևաբար, դա խայտառակ պարտություն է», - նշել է նա: Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ թույլ են տվել երեք լուրջ սխալ. Արցախը դուրս մղեցին բանակցությունների սեղանից, չիրականացրեցին համակարգված միասնական քաղաքականություն և չկանխեցին ԵԽԽՎ անդամներին հասցեագրված Հայաստանի պատվիրակության անդամների  անհիմն մեղադրանքները: «Մարկովիչի բանաձևի օգտին քվեարկած պատվիրակները դա պատճառաբանում էին այն բանով, որ հայկական կողմն ապակառուցողական մոտեցում է դրսևորում, չի գնում համագործակցության, տեղեկատվություն չի տրամադրում: ԵԽԽՎ հանձնաժողովում քննարկումների ընթացքում ես ստիպված էի հայտարարել, որ անազնիվ է Հայաստանին պատժել պատվիրակության անդամների վարքագծի պատճառով», - նշել է նա:

 

Նշենք, որ հունվարի 26-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հավանություն է տվել Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցին` ուղղումներով: Զեկույցի օգտին քվեարկել է 98 պատգամավոր, դեմ` 71-ը, 40 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Զեկույցում, մասնավորապես, հայկական կողմը մեղադրվում է Սարսանգի ջրերի միակողմանի օգտագործման համար: Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոոբերտ Ուոլթերի  «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» բանաձևը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles