Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Աշակերտների շուրջ 20%-ը դպրոցական պարապմունքները բաց է թողնում գրիպով վարակվելու մտավախության առնչությամբ

$
0
0

Փետրվարի 1-ին Հայաստանի դպրոցնրում պարապմունքները վերսկսվել են 3 շաբաթով երկարաձգված ձմեռային արձակուրդից հետո, ինչը պայմանավորված էր գրիպի և ՍՇՎ մեծ տարածմամբ: Ինչպես փետրվարի 2-ին մամուլի ասուլիսում հաղորդել է ԿԳՆ ընդհանուր կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, նախօրեին դպրոցականների մոտ 30%-ը բաց է թողել պարապմունքները: Այսօր այդ ցուցանիշը 20%-ի սահմաններում էր: Հովհաննիսյանի կարծիքով, այդ միտումը կպահպանվի մեկ շաբաթվա ընթացքում, ինչից հետո պարապմունքները կընթանա սովորական հունով:

 

«Կան երեխաներ, ովքեր նոր են ապաքինվել գրիպից,  և կարելի է հասկանալ, որ ծնողները չեն ցանկանում նրանց դպրոց ուղարկել», - ասել է նա: Ինչպես նշվել է, Առողջապահության նախարարության աջակցությամբ բոլոր դպրոցներում աշխատում են բուժքույրրեր, որոնք հետևում են մանկավարժների և աշակերտների առողջական վիճակին` ՍՇՎ «երկրորդ ալիքից» խուսափելու նպատակով: Բացի այդ, անցկացվում է դպրոցների ներսում օդի ջերմաստիճանի   դիտարկում:

 

«Այսօր միայն Արմավիրի մարզի 10 դպրոցներում արձակուրդը երկարաձգվել է ևս մեկ շաբաթով, ինչը պայմանավորված ջեռուցմանն առնչվող խնդիրներով», - տեղեկացրել է Հովհաննիսյանը:

 

Բաց թողած պարապմունքները լրացնելու համար այս տարի գարնանային դպրոցական արձակուրդ չի լինի: Բաց թողածը կլրացվի նաև դասաժամերի ավելացման կամ շաբաթօրյա պարապմունքների հաշվին:

 

Փորձագետները ՍՇՎ հիվանդներին հորդրում են չբուժվել տնային պայմաններում, այլ, հնարավորության դեպքում, դիմել բժշկի, չհաճախել աշխատանքի կամ պարապմունքների ուսումնական հաստատություններում, հագնվել եղանակին համապատասխան, շատ հեղուկ խմել և օդափոխել սենյակը:

 

ԱՄԿ որպես կանխարգելիչ միջոց խորհուրդ է տալիս հաճախ և մանրակրկիտ օճառով լվանալ ձեռքերը, վարել առողջ ապրելակերպ, բավականաչափ քնել, օգտագործել սննդարար մթերքներ և պահպանել ֆիզիկական ակտիվությունը:

 

Հավելենք, որ Հայաստանում H1N1 գրիպի վարակից մահացել է 18 մարդ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles