Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են հակառակորդի՝ երեք ուղղություններով դիվերսիոն ներթափանցման փորձը

$
0
0

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կասեցրել են հակառակորդի՝ երեք ուղղություններով դիվերսիոն ներթափանցման փորձը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունում:

 

ՙԱնցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ:

Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կուրուստ չի ունեցել՚,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 16-ի երեկոյան հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող Ջաֆարզադե Ռաշադ Ալյար օղլուն:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles