Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Շավարշ Քոչարյան. ԼՂՀ միջազգային ճանաչումը միակ ելքն է ստեղծված իրավիճակից

$
0
0

 ՙՀայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից միակ սպասումն է՝ կարողանալ, վերջապես, Ադրբեջանին իրական դաշտ բերել՚: Այդ մասին դեկտեմբերի 17-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

 

ՙՔիչ է մնացել, տեսնենք, կհաջողվի արդյոք այդ հանդիպմամբ իրականության զգացողություն արթնացնել Ադրբեջանի ղեկավարության մոտ, թե պետք է միանգամայն այլ գործընթացներ սկսվեն՚,- նշել է Քոչարյանը: Միաժամանակ նա հայտարարել է, որ Բաքվի գործողություները հակասում են միջազգային իրավունքին, միջնորդների բոլոր կոչերին, և ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկային: Այդ իսկ պատճառով, փոխարտգործնախարարի կարծիքով, անհնար է որևէ առաջընթաց բանակցային գործընթացում:

 

Շավարշ Քոչարյանը նշել է, որ Ադրբեջանը վատթարացնում է իրավիճակը նաև դիվանագիտական ոլորտում: Ինչպես նշել է փոխարտգործնախարարը, ՄԽ համանախագահները, իհարկե, փորձում են հավասարության նշան դնել կողմերի միջև, սակայն, վերջին ժամանակներս այդ քաղաքականությունում նույնպես փոփոխություններ կան: ՙԵվ ես վստահ եմ, որի դա միայն սկիզբն է: Եվ եթե Ադրբեջանն իրական դաշտ չգա, դա ավելի է խորանալու:  Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը ԼՂՀ միջազգային ճանաչումն է՚,- ասել է Քոչարյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles