Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Gallup International. Հայաստանի ֆինանսական կազմակերպություններից ամենից մեծ մասսայականություն են վայելում ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ

$
0
0

 Gallup International ամերկյան հասարակական կարծիքի ինստիտուտի հարցման արդյւոնքում հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆինանսա-վարկային կազմակերպութւոններից ամենից մեծ մասսայականություն է վայելում ՎՏԲ-Հայաստան Բանկը: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողներին տեղեկացրել է Gallup International ընկերության հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով կատարված հարցման արդյունքները:

 

Ինչպես նշել է Նավասարդյանը, ճանաչելիության աստիճանով և առաջարկվող ծառայություններով հարցվողները նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը, համապատասխանաբար` 57% և 26%: Ճանաչելիության մակարդակով Յունիբանկն ունի 49%, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը – 39%, Արդշինբանկը – 37%: Ծառայությունների որակով` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը – 12%, Յունիբանկը – 11%: Ինչպես նշել է Նավասարդյանը, հարցվողների համար ընտրության չափանիշ է հանդիսացել` 21%-ի մոտ – տանը կամ գրասենյակին մոտ գտնվելու հանգամանքը, 18%-ի մոտ ընտրությունը կատարել է գործատուն (բանկի աշխատավարձային հաճախորդները) կամ բուհը, 17%-ի մոտ ընտրությունը կատարվել է մտերիմների խորհրդով, 11%-ն ընտրությունը կատարել է վարկի ցածր տոկոսադրույքի հիման վրա, 8%-ը – հարմարավետ վարկավորման հիման վրա, իսկ 6%-ն ընտրությունը կատարել է բանկի գովադային քարոզարշավի հիման վրա:

 

Ունիվերսալ վարկային կազմակերպությունների մեջ ճանաչման առումով առաջին տեղում է «Ֆինկա» ընկերությունը` 70%, որին հաջորդում են` «Արեգակը» - 52%, «Կամուրջը» - 39% և «ՍԵՖ Ինտերնեյշնլը» - 25%: Լավագույնն է ճանաչվել, «Ֆինկան» - 32%, որին հաջորդում են «Արեգակը» - 21% և «ՍԵՖ Ինտերնեյշնլը» - 14%: Այս խմբում հարցվածների ընտրության վրա ազդել են հետեւյալ գործոնները. 45% - ին խորհուրդ են տվել,  41% -ն ընտրությունը կատարել է վարկի ցածր տոկոսադրույքի հիման վրա վարկի, իսկ 8% -ը` ընկերության հեղինակության հիման վրա:

 

Ապահովագրական ընկերությունների մեջ ամենաճանաչվածն է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ - ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը - 73%, այնուհետև հաջորդում են` «ԻՆԳՈ Արմենիան» - 55%, «Նաիրի Ինշուրանսը», - 36% և «ՌԵՍՈ» ընկերությունը - 28%: Լավագույններն են ճանաչվել` «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ» - 51%, «ԻՆԳՈ Արմենիան» - 18% և «Նաիրի Ինշուրանսը» - 12%: Հարցվողներն իրենց ընտրությունը պայմանավորել են հետևյալ հանգամանքներով. 36%-ը կատարել է ընկերների խորհրդով, 24% - ը` մատուցվող ծառայությունների հարմար սակագների, 23%-ը` կազմակերպության փորձի հիման վրա:

 

1106 հարցվողների միջև հարցումներն անց են կացվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, նոյեմբերի 22-ից 29-ը, իսկ որպես մեթոդ կիրառվել է face to face հարցազրույցը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles