Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԿԸՀ հերքել է կեղծարարության համար Լևոն Զուրաբյանի մեղադրանքները

$
0
0

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն մեղադրանքները, որ ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունները կեղծվել են: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

 

«Լեւոն Զուրաբյանի կողմից ԿԸՀ հասցեին ներկայացված մեղադրանքները չեն համապատասխանում իրականաությանը: Տարածված հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ ընտրական օրենսգրքի օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մուտքագրում է համակարգիչ` հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Համակարգչային ծրագիրը ներառում է տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ երաշխիքներ: Հանձնաժողովը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի: Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների տվյալների մուտքագրումը համակարգիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը աղյուսակավորում է քվեարկության արդյունքները` ըստ ընտրական տեղամասերի: Նշված կարգով ստացվել են բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալները: Քվերակության ավարտից, ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների բնօրինակներն ուղարկվում են ԿԸՀ:  ԿԸՀ-ում են գտնվում Լեւոն Զուրաբյանի կողմից նշված տեղամասերի բոլոր արձանագրությունները, որոնցում նշված տվյալները եւ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալները նույնությամբ համընկնում են եւ ԿԸՀ կողմից այդ տվյալներում որեւէ փոփոխություն չի կատարվել: Ի դեպ նկատենք, որ Լեւոն Զուրաբյանի կողմից հրապարակված քաղվածքներից որեւէ մեկը չի եղել կցված իր իսկ կողմից ստորագրված եւ ԿԸՀ ներկայացված` հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումին», - նշված է ԿԸՀ հաղորդագրությունում:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս մեկ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որն առնչվում է ընտրական հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների կեղծմանը:  

Զուրաբյանը նշել է, որ «Ոչի» քարոզչական շտաբը հայտնաբերել է տարբեր ընտրատեղամասերի 5 արձանագրությունների կեղծում: Մասնավորապես, «Ոչի» վստահված անձի արձանագրության տվյալներով, 5/38 ընտրատեղամասում սահմանադրական բարեփոխումների օգտին քվեարկել է 343 ընտրող, դեմ` 421-ը, սակայն ԿԸՀ տվյալներով նույն ընտրատեղմաասում բարեփոխումների օգտնի քվեարկել է 1155 մարդ, իսկ դեմ` 92-ը: Զուրաբյանի ներկայացրած տվյլաներով նույն պատկերն է  11/22 ընտրատեղամասում (ըստ արձանագրության` 156 կողմ, 426 դեմ,ԿԸՀ տվյալներով` 418  կողմ, 165 դեմ, 15/18 ընտրատեղամասում (ըստ արձանագրության` 430 կողմ, 470 դեմ, ԿԸՀ տվյալներով` 770 կողմ, 132 դեմ), 23/42 ընտրատեղամասում (ըստ արձանագրության` 450 կողմ, 402 դեմ, ԿԸՀ տվյալներով 750 կողմ, 112 դեմ), 28/35 ընտրատեղամասում (ըստ արձանագրության` 301 կողմ, 304 դեմ, ԿԸՀ տվյալներով 605 կողմ, 304 դեմ): «Այս տվյալները վկայում են, որ ԿԸՀ հրապարակած արդյունքներն ընդհանուր ոչինչ չունեն քվեարկության իրական պատկերի հետ, և կեղծարարության ծավալներն  ազդել են քվեարկության արդյունքի վրա», - նշել է Զուրաբյանը: Նա ընդսմին հավելել է, որ անկախ այն բանից, թե արդյոք ԿԸՀ անդամներն են թվեր «նկարել» արձանագրությունների վրա, թե նրանց ներկայացրել են կեղծված արձանագրություններ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ընդ որում ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ առաջիկայում դատախազությունն ավելի քան 100 հաղորդում կստանա հանրաքվեի ընթացքում կատարված հանցագործությունների մասին:

Նա նաև հավելել է, որ «Ոչի» ճակատը չի հրաժարվել հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու մտադրությունից: Նրա հավաստմամբ, արդեն 17 պատգամավոր միացել է այդ նախաձեռնությանը: Հանրաքվեի արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն` մինչև դեկտեմբերի 18-ը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles