Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանում կուժեղացվեն անվտանգության միջոցները

$
0
0

Հայաստանի ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանը, աշխարհում վերջին իրադարձությունների հետ կապված, ուժեղացնում է անվտանգության միջոցները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՙԶվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

 

ՙԱնվտանգության միջոցները ՙԶվարթնոց՚ օդանավակայանում միշտ բարձր մակարդակի վրա են եղել: Բայց վերջին իրադարձությունների լույսի ներքո՝  ինչպես ուղևորների, այնպես էլ աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, որոշել ենք էլ ավելի բարձրացնել դրանք: Կստուգվեն ինչպես ՙԶվարթնոցից՚ մեկնող ուղևորների, այնպես էլ օդանավակայանի աշխատակիցների կոշիկները՚,- նշել է Աբրահամյանը: Նա ավելացրել է, որ ՙԶվարթնոցի՚ ղեկավարության կողմից արվում է ամեն բան՝ օդանավակայանի ծառայություններից օգտվողների անվտանգության ապահովման նպատակով:

 

Նշենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչություններից և ավելի վաղ ռուսական ինքնաթիռի վթարից հետո աշխարհի շատ օդանավակայաններում ուժեղացված են անվտանգության միջոցները: Ավելին, Ռուսաստանը հանձնարարել է ռուսական ավիաընկերություններին ուժեղացնել անվտանգության միջոցները 47 երկիր թռիչքներ կատարելիս:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles