Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Լևոն Մարտիրոսյան. Սահմանադրական բարեփոխումների նախագիծը Հայաստանում գոյություն ունեցող խնդիրների լուծման շանս է

$
0
0

 Սահմանադրական բարեփոխումների նախագիծը լավ շանս է ժողովրդավարության խորացման և գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրների լուծման համար: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը:

 

Նա նշել է, որ նախագծում որոշ թերամշակված պահեր կան, սակայն, նրա կարծիքով, դրանք ոչ մի կերպ չեն անդրադառնա բարեփոխումների վրա: ՙԲարեփոխումների անհրաժեշտությունը ժամանակի հրամայական է: Այդ բարեփոխումները պահանջել է նաև ընդդիմությունը, և այդ փաստաթուղթը, ըստ էության, փոխզիջումային է՚,- հայտարարել է նա:

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր հերթին նշել է, որ հանդիսանալով կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից՝ հանդես է գալիս այդ բարեփոխումների դեմ, քանի որ նախագծում ոչ մի կերպ արտացոլված չէ պետության սոցիալական պատասխանատվությունը քաղաքացիների հանդեպ: ՙՆախագիծը թերամշակված է, բազմաթիվ խնդիրներ կան մարդու իրավունքներին վերաբերող գլուխներում: Սարգսյանը նշել է նաև, որ բաեփոխումներն ընդհանրապես հետաքրքիր չեն հայ հասարակությանը, քանի որ կան բազմաթիվ կենցաղային և սոցիալ-տնտեսական խնդիրներ: ՙԻնչպիսի շոու էլ որ կազմակերպեն, հասարակությունն այդ ՙբարեփոպումներին՚ պատրաստ չէ՚,- նշել է նա:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles