Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Լևոն Զուրաբյանն Արմեն Աշոտյանին մեղադրել է սահմանադրական բարեփոխումների քարոզարշավում վարչական ռեսուրսների օգտագործման մեջ

$
0
0

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ արդեն խախտել է գործող ընտրական օրենսդրության նորմերը: Այդ մասին այսօր խորհրդարանի նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

 

Զուրաբյանի խոսքով, լինելով կառավարող կուսակցության Գործադիր մարմնի անդամ՝ նախարարը թոք-շոու է վարում Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, որի շրջանակներում սահմանադրական բարեփոխումների ընդունման կողմնակիցների և հակառակորդների միջև բանավեճեր են տեղի ունենում: Բացի այդ, պատգամավորի խոսքով, նախարարը, օգտագործելով վարչական ռեսուրսը, ուսումնական հաստատությունների ուսուցիչներին և տնօրեններին ներգրավում է կառավարող կուսակցության քարոզարշավում: Պատգամավորը նշել է, որ այդ գործողությունները համապատասխանում են ՀՀ ՔՕ 144 հոդվածին և պատժվում 2-ից մինչև 5 տարի ազարազրկմամբ:

 

Ինչպես նշել է ԱԺ նախագահը, դպրոցները նախարարի անմիջական ղեկավարության տակ չեն գտնվում: Մյուս կողմից, նրա խոսքով, դրանք սադրիչ և անհիմն հայտարարություններ են:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles