Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ազգային ժողովը հայտարարություն կընդունի ԵԽԽՎ օրակարգում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի ներառման առնչությամբ

$
0
0

 Հայաստանի խորհրդարանը մտադիր է հայտարարություն ընդունել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանի օրակարգի նախագծում բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի ներառման առնչությամբ: ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է խոսնակ Գալուստ Սահակյանը` ի պատասխան ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ տվյալ զեկույցի վերաբերյալ ԱԺ համատեղ հայտարարություն ընդունելու հնարավորությունը քննարկելու մասին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի առաջարկությանը:

 

Սահակյանը նաև հայտարարել է, որ հայտարարության ընդունումից զատ մշակվում են նաև այլ ռազմավարական քայլեր` ԵԽԽՎ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի նախաձեռնություններին դիմակայելու նպատակով: «ԵԽԽՎ-ում մենք գործ ունենք ադրբեջանաթուրքական տանդեմի հետ, բուն կառույցի հետ մենք խնդիր չունենք, և միանշանակ է, որ Հայաստանի պատվիրակությունը միայնակ ի զորու չէ դիմակայել այդ երկու երկրների հզոր լոբբիին, անհրաժեշտ են այդ ուղղությամբ համախմբված գործողություններ», - հայտարարել է Սահակյանը:

 

Նշենք, որ հունվարին ԵԽԽՎ-ում քննարկվելու է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Հաշվի չեն առնվել Հայաստանի պատվիրակության այն փաստարկները, որ ԵԽԽՎ օրակարգում այդ փաստաթղթի ներառումն աննպատակահարմար է դատողությունների և ձևակերպումների սուբյեկտիվության, ինչպես նաև այն պատճառով, որ ղարաբաղյան հիմնախնդրով պետք է զբաղվի այդ խնդրի գծով միակ պրոֆեսիոնալ կառույցը` ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հետագայում հենց Մինսկի միջնորդները հանդես եկան հայտարարությամբ, որում ընդգծեցին, որ ցանկացած կառույց, նախքան  ղարաբաղյան խնդրին անդրադառնալը, պետք է խորհրդակցի ԵԱՀԿ ՄԽ հետ: Միջնորդների այդ հայտարարությունն արժանացավ Բաքվի խիստ քննադատությանը, որը ԵԱՀԿ ՄԽ-ին մեղադրեց անգործունակության համար: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles