Դեկտեմբերի 7-ին Երևանում ընթացել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի հերթական ակցիան: Այս շաբաթ քաղաքացիական ակտիվիստներն արդեն իրենց կոշտ «Ոչն» ասել են ավտոմեքենաներով բողոքի ակցիայով: Այս անգամ նրանք հեծանիվներով են անցել քաղաքի կենտրոնով` անցորդներին իրազեկելով կենսաթոշակային բարեփոխման բացասական կողմերի մասին և կոչ անելով միանալ իրենց պայքարին: Հեծանիվներին ամրացված էին դրոշներ` «Ես դեմ եմ» գրությամբ: Ակցիային մասնակցել է, ընդհանուր առմամբ, մի քանի տասնյակ մարդ:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը հասարակայնության դժգոհությունն է հարուցել, քանի որ, ըստ էության, սպասվում է աշխատավարձերի նվազում ավելի վաղ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ֆոնին: Այս ֆոնին ավելի հաճախ են հնչում հայտարարություններ այն մասին, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձը տարեսկզբից կբարձրանա 50-100 տոկոսով: Ինչպես նշում են փորձագետները, նման «բարեփոխումները» կարող են վատթարացնել երկում առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակը:
Կուտակային կենսաթոշակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվել է 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից նոր համակարգը պարտադիր բնույթ կկրի 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձանց համար: