Նոյեմբերի 19-20-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի խաղային բիզնեսի խնդիրներին նվիրված ֆորում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են «Smile-Expo» ընկերությունում, խաղատների, պոկեր ակումբների, բուքմեյքերային գրասենյակների սարքավորումների արտադրողները, ծրագրային ապահովման մշակողները, վճարային համակարգերի ներկայացուցիչները, ինչպես նաև շահագրգիռ ներդրողները կհավաքվեն, որպեսզի քննարկեն խաղային արդյունաբերոեւթյան կարևոր թեմաները:
Կոնֆերանսի թեմաներն են՝ Հայաստանի խաղային բիզնեսը, ներդրումային միջավայրի բարելավման վերլուծություն; Հայաստանի օրենսդրական փոփոխությունների եւ օրօրենքի կիրառման պրակտիկայի ակնարկ;
Բիզնեսի եւ իշխանության հարաբերությունները; Պոտենցիալ խաղացողների ներգրավում; Ինչպես զարգացնել ստարտապ եւ վարել սեփական բիզնեսը;
Ակումբի կամ խաղատան բացման անհրաժեշտ պայմաններ; Վիճակախաղի արդիականացում եւ նրանց մասայականության բարձրացում; Ինչպես հետաքրքրել, ներքաշել ներդրում կատարողներին խաղային բիցնես; Դրամական փոխարժեքի ազդեցությունը խաղադրույքի քանակի վրա; Գոյություն ունեցող Bitcoin-խաղատան շուկայի վերլուծություն՝ կանխատեսում, հեռանկար; Փոխադարձ համագործակցություն (մարկետինգ) որպես օնլայն խաղատների եկամտի աղբյուր: Ֆորումի շրջանակներում կբացվի դեմոզոնա՝ բաց հարթակ, որը հնարավորություն կտա հավանական պատվիրատուներին ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին օնլայն գեմբլինգի ոլորտում: