Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՙՆոր Հայաստանի՚ անդամները հայտարարություն են փոխանցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակին

$
0
0

Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող ՙՆոր Հայաստանի՚ անդամները հայտարարություն են փոխանցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակին:

 

Ինչպես նշել է շարժման անդամ Սյուզաննա Սիմոնյանը, հայտարարությունում նշվում է, որ իշխանությունները խստացրել են քաղաքական հետապնդումը «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ, ինչը լուրջ խոչընդոտ է սահմանադրական բարեփոխումների դեմ քարոզարշավի համար: ՙՀանրաքվեին ընդառաջ իշխանություններն արդեն սկսել են սպառնալիքներ կիրառել՚,- ընդգծել է նա:

 

Ըստ որում, Սիմոնյանը նշել է, որ նման նամակներ կհանձնվեն նաև 12 դեսպանությունների: ՙՄենք ցանկանում ենք ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր չեն լեգիտիմ ընտրական գործընթացներ՚,- նշել է նա: Նա նաև ավելացրել է, որ շարժումը մտադիր չէ նահանջել, և ամեն բան կանի՝ արդեն դեկտեմբերի 1–ին իշխանափոխության գործընթաց սկսելու նպատակով:

Նշենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան մի խումբ ոստիկաններ այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ՚-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի բնակարան և տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա ՀՀ քննչական կոմիտե: Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվել էր ոստիկաններին ընդունել իր բնակարանում և պատասխանել է, որ ինքը առավոտյան կկապվի քննիչի հետ և կպարզի, թե ինչն ինչոց է: Ժիրայր Սէֆիլյանն օրերս կրկին հայտարարել էր, որ «Ընդդիմության միասնական շտաբը՚ մտադիր է բոլոր եղանակներով հասնել Հայաստանում լիակատար իշխանափոխության:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles