Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էդուարդ Շարմազանով. Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևերը վկայակոչելու Բաքվի փորձերը նպատակահարմար չեն

$
0
0

Տարածաշրջանային անվտանգության համար սպառնալիք է այն կողմը, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առանձնացնում է միայն մեկը հելսինկյան հիմնարար սկզբունքներից, որոնք միջազգային հանրությունը հիմք է ընդունում խնդրի կարգավորման համար, և դա հայկական կողմը չէ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, թե տարածաշրջանում խաղաղությանն սպառնացող հիմնական վտանգը հայկական զորքերի ներկայությունն է իբր ադրբեջանական տարածքներում:

 

«Եթե խոսելու լինենք օկուպացիայի մասին, ապա հենց Ադրբեջանն է օկուպացրել հայկական տարածքները, խոսքը վերաբերում է Գետաշենին, Մարտունաշենին և Շահումյանին», - նշել է նա: Ինչ վերաբերում է Մամեդյարովի կաղմից ՄԱԿ ԱԽ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձևերի վկայակոչմանը, ապա  պատգամավորն ավելորդ չի համարում հիշեցնել, որ դրանք ընդունվել են 90-ական թվականների սկզբին և նպատակ ունեին հրադադարի ռեժիմ հաստատել կողմերի միջև: «Հակամարտության կարգավորման ներկա փուլում ՄԱԿ ԱԽ բանաձևերի վկայակոչումը նպատակահարմար չէ: Այժմ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի հելսինկյան սկզբունքների հիման վրա, և դրանցից միայն մեկն առանձնացնելն անընդունելի է, դրան է հանգում նաև միջազգային հանրությունը», - ամփոփել է նա:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ադրբեջանը հանդես է գալիս խնդիրը ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի հիման վրա լուծելու օգտին: «Տարածաշրջանում խաղաղությանն սպառնացող հիմնական վտանգը հայկական զորքերի ներկայությունն է «Ադրբեջանի տարածքում»: Հակամարտության գոտու ապառազմականացումը թույլ կտա ամրապնդել փոխվստահությունը և թուլացնել լարվածությունը տարածաշրջանում», - հայտարարել էր նա: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles