Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վաչե Գաբրիելյան. Ռուսական գազի դիմաց Հայաստանի պարտքի ծավալը որոշվում էր բանակցությունների ընթացքում

$
0
0

Ռուսական գազի դիմաց Հայաստանի պարտքի ծավալը թվերով ֆիքսված չէր, այլ որոշվում էր բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի պարտք կազմում է 300 մլն.դոլար, միայն վերջերս հայտնի դարձավ:

 

Վաչե Գաբրիելյանը, ով երեք տարի զբաղեցրել է ֆինանսերի նախարարի պաշտոնը, ասել է, որ այդ հարցի պատասխանը կարող է տալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

 

«Պարտքի վերջնական գումարի վերաբերյալ, բնական է, որ ես չեմ ունեցել տեղեկություն, քանի որ բանակցությունների ընթացքում է պարզվել, թե ինչքան կլինի այդ գումարը, ինչն էլ ներկայացրել է պարոն Մովսիսյանը»,-հայտարարել է Գաբրիելյանը: «Ազատության» հարցին, թե ինչու հանրությունը տեղյակ չի եղել, որ կուտակվում է նման ծավալի պարտք, Գաբրիելյանը կրկին պատասխանել է, որ վերջնական թիվը որոշվել է բանակցությունների ընթացքում:

 

Պնդումներն այն մասին, որ ռուսական գազի դիմաց պատքի մասին տեղեկությունը գաղտնի էր պահվում, ելնելով նախընտրական գործընթացներից, Գաբրիելյանը համարել է «հետաքրքիր տարբերակ»:«Արտակարգ հետաքրքիր տարբերակ է, որը, գտնում եմ,  իրավունք ունեք քննարկել: Ես ինքնս ներկայումս հակված չեմ դրան հավատալ»,-ասել է նախարարը:

 

Հիշեցնենք, որ կառավարությունը որոշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ իր 20% բաժնետոմսերի վաճառել Գազպրոմին, 155 մլն.դոլարի պարտքը մարելու համար, որը կուտակվել էր 2012 թվականին: Հայաստանի այս տարվա պարտքի մի մասը նույնպես Ռուսաստանն իր վրա է վերցրել: Ինչպես հայտարարել էր ՀՀ էնեորգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ռուսական գազի դիմաց Հայաստանի պարտքը 2011 թվականից մինչ օրս կազմում է մոտ 300 մլն.դոլար: Այդ պարտքը կուտակվել է ոչ թե ՀայՌուսգազարդի անարդյունավետ կառավարման արդյունքում, այլ երկրի բնակչության և տնտեսության համար գազի գները մեղմելու նպատակով կառավարության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles