Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՙԱմերիայի՚ հետազոտություն. Ինտերնետի տարածվածությունը Հայաստանում 2000-2013 թթ. աճել է 36 անգամ

$
0
0

Հայաստանի բնակչության 43,6%-ն ինտենտեի հասանելիություն ուն: Այդ մասին են վկայում ՙԱմերիա՚ խորհրդատվական ընկերության կողմից անցկացված ՙԻնտերնետ և հեռահար բանկինգ. Հայաստանի զարգացման նախադրյալները՚ հետազոտության արդյունքները, որը ներկայացվել է հոկտեմբերի 30-ին բանկերի /HSBC և Ամերիաբանկ/, հեռահաղորդակցական ընկերությունների /Beeline և Ucom/, պրովայդերների և ՏՏ փորձագետների միջև պանելային քննարկման ժամանակ:

 

 

«Ամերիա՚ կառավարման խորհրդատվական ծառայությունների ավագ հետազոտող Արտաշես Շաբոյանի ներկայացրած զեկույցի համաձայն, այդ ցուցանիշով Հայաստանը 73-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, սակայն գրեթե երկու անգամ զիջում է զարգացած երկրների համանման ցուցանիշներին:

2000 թ. ինտերնետի տարածվածությունը կազմել է 1,3%: Հաջորդ տարիներին այն դանդաղ աճել է՝ 2008 թվականին հասնելով 6,2%-ի, այնուհետև կտրուկ արագացրել է աճի տեմպերը՝ կազմելով 2009 թ.15,3%, 2010 թ.՝ 25%, իսկ 2011 և 2012 թթ.՝համապատասխանաբար 32% և 39,2%:  Ընդհանուր առմամբ ինտերնետի տարածվածությունը Հայաստանում 2000-2013 թթ. աճել է 36 անգամ:

 

2013 թ. արդյունքներով, Հայաստանի բնակչության 83%-ը օգտագործում էր համակարգիչ՝ 2012 թ. 77%-ի համեմատ: Ըստ որում, ինտերնետից օգտվում էին 75%-ը՝ մեկ տարի առաջվա 68%-ի փոխարեն: Ակտիվ օգտվողները (օրական 3 ժամ և ավելի) գրեթե նույնն են` 24-25%:

 

Հայաստանում ինտերնետի միջին արագությունը 14.03 Mbps է (75-րդը`աշխարհում): Առաջինը ինտերնետի միջին արագությամբ

Սինգապուրն է` 123.65 Mbps: Նվազագույն միջին արագությունը գրանցվել է Հասարակածային Գվինեայում (0.93 Mbps):

 

11 դիտարկված քաղաքներում բնակչության 29%-ն ունի սմարթֆոն, բայց ծրագրերից հաճախակի օգտվում է 15%-ը: Երևանում սմարթֆոն ունի 38%-ը, իսկ ծրագրերից հաճախակի օգտվում է 17%-ը: 18-24 տարիքային խմբում սմարթֆոն օգտագործում է բնակչության 55%-ը, 25- 34 տարիքային խմբում ՝ 52%-ը, 35-44 տարիքային խմբում ՝ 30%-ը, 45-54 տարիքային խմբում ՝ 21%-ը,  55-64 տարիքային խմբում ՝ 8%,  65-ից և ավելի տարիքային խմբում ՝ 5%-ը:

 

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերին, Հայաստանում Facebook-ից օգտվողների թիվը 2015 թվականին կազմել է 800,000, 2013-ի նկատմամբ աճ` մոտ 2 անգամ: Ըստ որում, Օդնոկլասնիկի-ից օգտվողների թիվը Հայաստանում հասնում է 1 մլն-ի: Youtube-ը 3րդ ամենահաճախվող սոցիալական կայքն է Հայաստանում: Ինստագրամի օգտատերերի նույնպես զգալի աճ է գրանցվել վերջին ժամանակաշրջանում: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles