Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «ՎԵԳԱ» էլեկտրոնիկայի խանութների ցանցը իրականացնում են ամանորյա համատեղ ակցիա

$
0
0

 02.11.15թ-ից մինչև 10.12.15թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «ՎԵԳԱ» էլեկտրոնիկայի խանութների ցանցը համատեղ իրականացնում են «Բումերանգ» ամանորյա ակցիա:

 

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկի հետ համագործակցող Unistream, Converse Transfer, MoneyGram, Sigue Money Transfer, Ria Money Transfer, Anelik միջազգային համակարգերի միջոցով փոխանցող կամ ստացող յուրաքանչյուր 5-րդ հաճախորդին տրամադրվելու է «ՎԵԳԱ ԳՐՈՒՊ» խանութների ցանցի զեղչային կուտակային Gold քարտ` առաջին ձեռք բերվող ապրանքի արժեքի 10% զեղչի և 3% կուտակման հնարավորությամբ, որը յուրաքանչյուր գնումից հետո փոխանցվելու է քարտի վրա` ակցիայի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում:

 

Բացի այդ, քարտն ունի լրացուցիչ 5.000 ՀՀ դրամ գումարի բոնուսային կուտակման հնարավորություն:  

 

Առէկսիմբանկի Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովայի խոսքերով` 5.000 դրամ բոնուսը հաճախորդը կարող է օգտագործել առաջին գնումից հետո ցանկացած պահի, օրինակ` երկրորդ անգամ գնում կատարելիս: «Քարտը ստանալու համար հաճախորդը պետք է կատարի հետևյալ պարտադիր պայմանը` առաջին գնումը պետք է իրականացնել մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո քարտն անմիջապես ակտիվանում է և գործում է հետագա բոլոր գնումների դեպքում», - նշել է Ե. Մարկովան:    

 

Պլաստիկ քարտերը տրամադրվում են Առէկսիմբանկի բոլոր մասնաճյուղերում:

 

Հիշեցնենք, որ Առէկսիմբանկն իրականացնում է արագ դրամական փոխանցումներ MONEYGRAM , UNISTREAM , ANELIK,  INTELEXPRESS, SIGUE MONEY TRANSFER, RIA MONEY TRANSFER և CONVERSE TRANSFER համակարգերի միջոցով:  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles