Ազատության հրապարակում մեկնարկել է «Ոչի» ճակատի ընդդիմադիր ուժերի հանրահավաքը` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձության վայրից, տվյալ պահին հրապարակում են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես նաև այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ:
Ինչպես իր ելույթում նշել է Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանին սպառնում է անկախության և ինքնիշխանության կորուստ: «Մտավախություն ունեմ, որ իր սահմանդրությունն անցկացնելու նպատակով երկրի իշխանությունը գնացել է Լեռնային Ղարաբաղին առնչվող գործարքի», - նշել է Մարտիրոսյանը:
Հաղորդվում է, որ ելույթների ավարտից հետո նախատեսվում է երթ հետևյալ երթուղով. Մաշատոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց –Թումանյան փողոց: Ակցիան կավարտվի Ազատության հրապարակում:
Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեն կկայանա դեկտեմբեիր 6-ին: ՀՀԿ շտաբը գլխավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ընդդեմ սահմանադրական բարեփոխումների ձևավորվել է երկու ճակատ` «Ոչի» և «Նոր Հայաստանի»:«Ոչի» շտաբը գլխավորել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իսկ «Նոր Հայաստանինը»` Ժիրայր Սեֆիլյանը, ով հայտարարել է դեկտեմբերի 1-ին իշխանափոխության գործընթաց սկսելու մտադրության մասին: Նա հավաստիացրել է, որ շարժումը մտադիր չէ նահանջել և իր նպատակի իրագործման համար կգնա մինչև վերջ: «Իսկ եթե իշխանությունները փորձեն բիրտ ուժ կիրառել, ապա կստանան համարժեք պատասխան», - հայտարարել է Սեֆիլյանը: