ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսօր կայացած նիստում հետաքրքրվել է, թե արդյո՞ք կառավարության անդամներից որևէ մեկը կատարել է կենսաթոշակային կամավոր վճարներ, եթե պարտադիր կենսաթոշակային համակարգն այդքան գրավիչ է:
Սակայն, պատգամավորը հարցադրումը մնացել է առանց պատասխանի, քանի որ նիստն ավարտվել է: Այուամենայնիվ, խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը որոշել է անձամբ պատըասխանել կենսաթոշակային բարեփոխումների դեմ հանդես եկող Ուրիխանյանին: Շարմազանովը ԲՀԿ անդամին հիշեցրել է, որ 2010 թվականի դեկտեմբերին ԲՀԿ-ի պատգամավորները, որոնք այն ժամանակ «նստում էին Շարմազանովից դեպի աջ», համերաշխորեն քվեարկեցին պարտադիր կենսաթոշակային օրինագծի ընդունման օգտին: Հետևաբար, ըստ հանրապետականի, ԲՀԿ կողմից արտահայտվող այդ բողոքը տեղին չէ: