Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար. Հայաստանի սպառողների համար ռուսական գազի սակագինը չի փոխվի

$
0
0

Հայաստանի սպառողների համար ռուսական գազի սակագինը չի փոխվի: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Սարգսյանի ասածից հետևում է, որ դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերը թույլ կտան միայն հինգ տարվա ընթացքում չբարձրացնել գազի սակագները ներքին սպառների համար: Մինչդեռ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը նախօրեին լրագրողներին հավաստիացրել էր, որ ռուսական «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20%-ի վաճառքի արդյունքում գազի սակագինը հայ սպառողների համար կնվազի:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի Հայաստան այցի շրջանակում տեղի է ունեցել ռուսական «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդ» ընկերության հայկական կողմին պատկանող բաժնետոմսերի վերջին 20%-ի վաճառքի գործարք, ինչի արդյունքում «ՀայՌուսգազարդը» դարձել է «Գազպրոմի» դուստր ընկերությունը: Գործարքը թույլ է տվել «Գազպրոմին» Հայաստան գազ մատակարարել ներռուսաստանյան գներով, այսինքն` 1000 խմ դիմաց 189 դոլարով:

Սարգսյանը նշել է, ստորագրված հայ-ռուսական համաձայնագրերի գործողության արդյունքում Հայաստանում սպառողների համար գազի սակագինը չի նվազի, սակայն չի էլ բարձրանա, քանի որ գազի այն գինը, որ դրված էր պայմանագրում, ի սկզբանե 30 տոկոսով ավելի բարձր էր, քան այն գինը, որ օգտագործվել է սակագնի այս վերջին բարձրացման ժամանակ հաշվարկ կատարելիս: «Այսինքն՝ 1000խմ դիմաց 270 դոլարի փոխարեն հաշվարկի մեջ օգտագործվել է 189 դոլար, որն էլ եղավ այն թիվը, որի վրա փաստորեն մենք կարողացանք բանակցել եւ պայմանավորվել ռուսական կողմի հետ»,- ասել է Վիգեն Սարգսյանը: Նրա ասելով, նախորդ տարիների ընթացքում գազի սակագնի բարձրացման հետեւանքով լրացուցիչ բեռ է ստեղծվել բյուջեի համար, որը ռուսական կողմին փոխհատուցվել է «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու ճանապարհով: Սարգսյանը նշել է, որ «Հայռուսգազարդ» ընկերության Հայաստանի կառավարությանը պատկանող մասնաբաժինը ռուսական կողմին փոխանցվել է՝ փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը, որը գոյանում էր սահմանի վրա հաշվարկվող մատակարարման գնի եւ սպառողի համար հաշվարկված գնի միջեւ:

 Հիշեցնենք, որ հուլիսից սպառողների համար գազի սակագինը կազմում է 156 հազար դրամ 1000 խմ դիմաց`  նախկին 132 հազար դրամի փոխարեն:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles