Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ոստիկանությունը բացահայտել է մանկապիղծին, որը գործում էր սոցցանցերում և մանկական հաստատություններում

$
0
0

 Ինչպես ասվում է ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված Ոստիկանության հաղորդագրությունում, օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր: Օգտվելով երեխաների միամտությունից` նա խաբեությամբ համոզել է ոմանց մերկանալ վեբ-տեսախցիկի առջև և նկարահանել է նրանց: Համացանցում հիմնականում ներկայացել է որպես «Հովո» և հանդես եկել՝ «ELEN», «Allen Minasyan»,  «HOVHANNES @ SYUZKA» անուններով: 

Մանկապիղծը, ինչպես պարզել է Ոստիկանությունը,  աշխատել է մանկական սրճարաններում, խաղային սրահներում և երեխաներին առնչվող այլ ոլորտներում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles