Չինաստանը կուսումնասիրի Իրան- Հայաստան երկաթուղու շինարարության նախագծի տեխնիկական, սոցիալ-տնտեսական ասպեկտները: Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նմախարար Կարեն Ճշմարիտյանը, մեկնաբանելով ՀՀ կառավարական պատվիրակության Չինաստան կատարած այցի արդյունքները:
Նրա խոսքով, Չինաստանի կառավարության ղեկավար Լի Քեցյանի կողմից կոմերցիայի և առևտրի նախարարությանը հանձնարարվել է ուսումնասիրել նախագծի բոլոր ասպեկտները, հաշվի առնելով նաև բեռնափոխադրումների ծավալները, որոնք կարող են իրականացվել երկաթուղային տրանսպորտով: ՉԺՀ վարչապետը Հովիկ Աբրահամյաին հետ հանդիպման ընթացքում համաձայնվել է երկաթուղին Մետաքսի մեծ ճանապարհի նախագծին միացնելու հնարավորության փաստարկներին: Նախագծի բոլոր մանրամասները կքնարկվեն հայկական կողմի հետ: Ինչպես նշել է նախարարը, արդեն ակնհայտ է, որ չինական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում Իրան-Հայաստան եկաթուղու շինարարությանը, և եթե տնտեսպես ձեռնտու լինի, ապա կհամաձայնվի մասնակիորեն ֆինանսավորել նախագիծը, Չինաստանի տրանսպորտային ենթակառուցվածքները եվրոպականին միացնելու նպատակով: «Չինաստանի հետ փոխհարաբերություններում վրա է հասել հստակ գործողությունների փուլը: Կարծում եմ, որ Չինաստանի չի ուշացնի իր պատասխանը և շատ շուտով կհամաձայնվի շինարարությանը հատկացնել 3.2 մլրդ.դոլար»,-ասել է նախարարը:
2012 թ. մայիսին հայկական և իրանական կողմը կոնցեսիոն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` քննարկվել են տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու նախագծման, շինարարության և նախագծի ֆինանսավորման հիմնական խնդիրները։ Հայաստանի և ՙՌասիա ՖԶԷ՚ ներդրումային ընկերության միջև իրականացված համագործակցության շնորհիվ մշակվել է ՙՀարավային երկաթուղի՚ նախագծի իրականացման տեխնիկական հիմնավորումը։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ։ Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկարության 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկարության 60 թունել։ Շինարարությունը, ծրագրի համաձայն, կավարտվի 2022 թվականին։