Գյումրու թատերական հրապարակում մեկնարկել սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող «Ոչ» ճակատի առաջին հանրահավաքը, որի երկրորդ հանրահավքը տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում: Հայ Ազգային Կոնգրեսից Գյումրի են եկել Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Տարեբր գնահատականերով հրապարակում հավաքվել է 200 հոգի: Նախատեսվում է նաև երթ:
Նշենք, որ հոկտեմբերի 5-ին ՀՀ խորհրդարանում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունը: Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և «Դաշնակցությունը» որոշել են քվեարկել նախագծին «կողմ», Հայ ազգային կոնգրեսը և«Ժառանգությունը» կքվեարկեն «դեմ», իսկ «Օրինաց երկիր» դեռ չի կողմնորոշվել: Ըստ ԱրմԻնֆո-ի հանրապետական աղբյուրների, սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, իսկ նախընտրական շտաբը կղեկավարի նախագահ Հովիկ Աբրահամյանը: