Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Երևանը պատասխանել է ԱՄՆ դեսպանի քննադատությանը

$
0
0

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերությունը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի այն հայտարարությանը, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և խոչընդոտում է երկրի ընդհանուր զարգացմանը:

 

 

ՙՀայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերությունը, որի առանցքային ուղղություններից է նաև հայ-ամերիկյան երկխոսությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների և պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացմանը՚,- ասել էԲալայանը: 

 

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 17-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում  հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և մեծ դեր ունի երկրի ամենօրյա կյանքում:ՙԿոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը՚,- ասել է Միլսը: Դեսպանի խոսքով, հարցն այն է, թե արդյոք պետությունը ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքներ և կամք, և արդյո՞ք կա այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում: ՙԵթե մենք չկարողանանք լուծել կոռուպցիայի խնդիրը, որը լուրջ խնդիր է այս երկրում և մեծ դեր ունի Հայաստանի ամենօրյա կյանքում, դա մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա շատ կոնկրետ ոլորտներում: Օրինակ՝ ներդրումների: Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները՚,- ասել է դեսպանը: ԱՄՆ դիվանագետը նաև գործարարներին հորդորել է չվախենալ կոռուպցիային դիմակայելուց և բարձրաձայնել այդ խնդրի մասին: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles