Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սևանի հատակին հայտնաբերվել է 10 հազար տարվա վաղեմության բիզոնի ոսկոր

$
0
0

Հայ սուզորդները Սևանի հատակին հայտնաբերել են 10 հազար տարվա վաղեմության բիզոնի ոսկոր:

 

Ինչպես սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում պատմել է կենսաբանական գիտությունների դոկտոր Նինա Մանասերյանը, ավելի վաղ Սևանում արդեն հայտնաբերվել էին բիզոնի ժանիքի, գանգի մնացորդներ: Սակայն այս անգամ հաջողվել է հայտնաբերել Կովկասյան բիզոնի ողնոսկր: «Դա հաստատում է, որ հին ժամանակներում Սևանի շուրջը եղել է թավ անտառ, քանի որ բիզոնները միայն անտառապատ տարածքներում են ապրել», - ասել է փորձագետը:

 

Նախնական տվյալների համաձայն, բիզոնի ոսկորն ունի 10 հազար տարվա վաղեմություն:  Ավելի ստոյգ ժամանակաշրջանը պարզելու համար անհրաժեշտ է անցկացնել ԴՆԹ հետազոտություն:

 

Մանասերյանը նշել է, որ  դեռ խորհրդային տարիներին գիտակնանները համակարծիք էին, որ Կովկասում և Անդրկովկասում բիզոններ են ապրել միայն Դաղստանի և Ադրբեջանի տարածքում: Մինչդեռ այս գտածոն, դեռ խորհրդային տարիներին հայտնաբերված բիզոնի այլ մնացորդների հետ միասին առիթ է տալիս պնդելու, որ կենդանիների այդ տեսակը հանդիպել է նաև Հայաստանում: Այսպիսով, սուզորդների հայտնագործությունը կարևոր նշանակություն ունի գիտական տեսանկյունից:

 

Ինչպես հաղորդել է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը բիզոնի ոսկորը հայտնաբերվել է 10 օր առաջ` Մեծ և փոքր Սևանների մեջտեղում` մոտ 6-7 մետր խորության վրա:

 

Ավելի վաղ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի կողմից կազմակերպված ստորջրյա հետազոտությունների ընթացքում Սևանի հատակին հայտնաբերվել էին կառույցների մնացորդներ, կենցաղային իրերի կտորներ, որոնք վերագրվում են 9-12-րդ դարերին: Հայտնագործությունների վայրերը խիստ գաղտնի են պահվում: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles