Հայաստանի ԱԳՆ հերքել է ԻԼԻՊ գրոհայինների կողմից Դամասկոսի հայաբնակ թաղամասերի գրավման վերաբերյալ տեղեկատվությունը:
«Սիրիայում Հայաստանի դեսպանության տվյալներով, ԻԼԻՊ գրոհայինների կողմից Դամասկոսի հայաբնակ թաղամասերի գրավման վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում», - «Թուիթերի» իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ Զ ԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, թե ԻԼԻՊ գրոհայինները մյուս ավազակային ջոկատների դեմ մարտերի ընթացքում փորձում են շարժվել դեպի Դամասկոսի կենտրոն: Հաղորդումների համաձայն, Սիրիայի մայրաքաղաքում մարտերի ընթացքում գրավվել են հայաբնակ թաղամասերը: