Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ պաշտպանության նախարար. Հայկական ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը

$
0
0

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան ու ադրբեջանական զինված ուժերի շփման գծում վերահսկվում է։ Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Նախարարը նշել է, որ վերջին ամսվա ընթացքում հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը և ձեռնարկում դիվերսիոն ներթափանցումներ ինչպես հայ-ադրբեջանական սահմանում, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, սակայն հայկական կողմերը վերահսկում են իրավիճակը և արժանի պատասխան  տալիս: «Վերջին շրջանում Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական կողմը կիրառում է նաև ականանետներ, սակայն հայկական ԶՈՒ իրականացնում են անվտանգության ապահովմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ` անցկացնելով հակառակորդի դիտարկում և կանխարգելիչ  միջոցառումներ: Հասարակությունն անհանգստանալու առիթ չունի», - ընդգծել է Օհանյանը:

 

Նա նաև մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարությունը: «Յուրաքանչյուր հանդիպումից հետո սահմաններին դիտվում է հարաբերական կայունություն և, անշուշտ, նախադրյալներ են ձևավորվում հարցը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա լուծելու համար», - ընդգծել է նախարարը:  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles