Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի միջև զբաղեցնում է առաջին տեղը բրենդի ճանաչելիությամբ

$
0
0

2015թ. առաջին կիսամյակում «IPM Researchե մարքետինգի և հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիությունե հարցման արդյունքում ՎՏԲ-ն շարունակում է մնալ ամենաճանաչված բրենդը Հայաստանի բանկային շուկայում: 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, 2015թ. հուլիս-օգոստոս ամիսներին Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում (Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Դիլիջան) անցկացվել է հարցում տարբեր տարիքային խմբի 1 200 քաղաքացիների միջև: Հարցումն իրականացվել է պատահական ընտրության հիման վրա: 

Հարցման ընթացքում պարզվել է ՎՏԲ բրենդի հանպատրաստից իմացության մակարդակը` Top of Mind-ը (առաջին հանպատրաստից նշումը): Բացի այդ որոշվել է բանկի ընդհանուր հանպատրաստից իմացության, հուշմամբ իմացության մակարդակը և MA Index-ը: Վերջինս բնութագրում է բանկի բրենդի կարգավիճակը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցությունում մյուս բրենդերի/բանկերի հետ միասին:

Անցկացված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը հայաստանյան բանկերի շրջանում, և բրենդի ճանաչելիությամբ զբաղեցնում է 1-ին տեղը 19.3%-ով: Սա Top of Mind ցուցանիշի վերջին տարիների ամենաբարձր մակարդակն է:Վերջին 6 ամիսների ընթացքում գրանցվել է նաև այնպիսի հիմնական ցուցանիշների աճ, ինչպիսիք են հանպատրաստից իմացությունը, հուշմամբ իմացությունը, ընդհանուր հանպատրաստից իմացությունը և Երևանում, և մարզերում: Բանկը նաև առաջատարն է շուկայում բանկային ծառայությունների ոլորտում հաճախորդների զանգվածային քանակով` հարցվածների ավելի քան մեկ երրորդը ներկայումս օգտվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից: ՎՏԲ բերնդը վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը նաև հուսալիության ցուցանիշով: 

ՙՎՏԲ-ն տարիներ շարունակ ցույց է տալիս Հայաստանում բրենդի իմացության լավագույն ցուցանիշ: Բրենդի ճանաչելիության հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հաճախորդների մեծ մասը բանկ ընտրելիս կողմնորոշվում է ոչ միայն ծառայությունների ոլորտը հաշվի առնելով, այլև ֆինանսական կառույցի կայունությունն ու հուսալիությունը և ընտրում է միջազգային ֆինանսական խումբ: Մենք հետագայում նույնպես ձգտելու ենք պահպանել առաջատարի դիրքերը և արդարացնել հաճախորդների ակնկալիքներն և վստահությունը՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:   

«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles