Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նպատակը կառավարման նախագաական համակարգին անցնելն է: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Ըստ փորձագետի, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մասին որոշումը նախաձեռնել է Թուրքիայի նախագահ Էրդողանը և ոչ մի կերպ չի հանդիսանում վարչապետ Դավութօղլու ցանկոթյունը:
«Արտահերթ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 1-ին: Ենթադրում եմ, որ առաջիկա ընտրություններում Էրդողանի նվազագոյն խնդիրն այն է, որպեսզի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքի ձայների գերիշխող մեծամասնությունը, իսկ առավելագոյն խնդիրը – խորհրդարանում ստանալ ավելի քան 330 մանդատ, ինչը թույլ կտա երկրում ինքնուրույն իրականացնել սահմանադրական ռեֆորմներ»,-գտնում է փորձագետը:
Նա նաև համոզված է, որ Թուրքիայի նախագահին չի հաջողվի լուծել այդ խնդիրը, քանի որ հետազոտոթյունները ցույց են տալիս, նրա կուսակցության վարկանիշը վերջին ամիսներին մնացել է նույնը և հազիվ թե կարողանա հավաքել ձայների մեծամասնություն: Այնուամենայնիվ, ըստ Չաքրյանի, Էրդողանը նախանջի ճանապարհներ չունի և ստիպված է շարունակել վերցրած կուրսը:
Ըստ թուրքագետի, Էրդողանի մեկ այլ խնդիրն էլ Ժողովրդա-դեմոկրատական քրդամետ կուսակցությանը խորհրդարան մտնել թույլ չտալն է: «Ներկայումս Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տիրում է քաոս: Պայթեցվում են տներ, սպանում մարդկանց: Դրանով Էրդողանը հույս ունի շեղել ընտրազանգվածի ուշադրությունը և թույլ չտալ Ժողովրդա-դեմոկրատական քրդամետ կուսակցության մուտքը խորհրդարան»,-նշել է Չաթրյանը:
Թուրքագետը գտնում է նաև, որ ամենայն հավանականությամբ ԺԴԿ-ին կհաջողվի հաղթահարել 10% շեմը և մտնել նոր խորհրդարան:
Նշենք, որ օգոստոսի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հանձնարարեց անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Թուրքիայի սահմանադրության 114-րդ հոդվածի համաձայն, Դավութօղլուն առաջիկա 5 օրերի ընթացքում պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորի, որը կղեկավարի երկիրը մինչև արտահերթ ընտրությունները:
Արտահերթ ընտրությունները, որոնք նախատեսված են Թուրքիայի Սահմանադրությամբ այն դեպքում, եթե 45 օրվա ընթացքում չի հաջողվում ձևավորել կոալիցիոն կառավարություն, կանցկացվեն երկրի պատմության մեջ առաջին անգամ։ Նախընտրական ժամանակաշրջանում երկիրը ղեկավարելու է ժամանակավոր կառավարությունը, որը ստեղծված է Արդարության և զարգացման իշխանական կուսակցության /ԱԶԿ/ և քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցության անդամներից։