Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արտակ Զաքարյան. Մենք կհետևենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին`այն չափով, որքանով դա համապատասխանում է մեր ավանդույթներին

$
0
0

Մենք հաշվի կառնենք Վենետիկի հանձնաժողովի առաջարկները`այնքանով, որքանով դա համապատասխանում է մեր ազգային շահերին ու ավանդույթներին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր  Արտակ Զաքարյանը:

ՙՄեզ համար կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների կարծիքը, սակայն այդ հարցում մենք ապավինում ենք Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: ՙԳուցե ժամանակին 2005 թ. սահմանադրությունն ակտուալ էր, բայց ժամանակները փոխվում են, դրա հետ միասին`պետության Հիմնական օրենքի նկատմամբ պահանջները՚,- հայտարարել է Զաքարյանը:

Հանրապետական պատգամավորը հավաստում է, որ բոլոր կարծիքները կլսվեն և բոկոր դիտողությունները հաշվի կառնվեն: ՙԱռջևում մեզ քաղաքական բանավեճեր են սպասվում, և այսօր չենք կարող ասել, թե առաջարկներից որոնք կներառվեն սահմանադրական բարեփոխումների վերջնական տեքստում: Կարող եմ միայն ասել, որ յուրաքանչյուր ՙայո՚ և ՙոչ՚ պետք է քաղաքականապես հիմնավորված լինի, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի հերթական խմահաճույքը հանդիսանա՚,- ասել է Արտակ Զաքարյանը: 

Հիշեցնենք, որ գոստոսի 25-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցովե եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ավստրիացի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը հայտարարել է, որ ըստ եվրոպական ստանդարտների, Հայաստանի նոր Սահմանադրությամբ նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն: Նրա խոսքով, Սահմանադրության նոր նախագծի 34-րդ և 15-րդ հոդվածները չպետք է ընկալվեն՝ որպես միասեռ ամուսնությունների արգելք: «Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նույնասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն՚,-նշել է նա: 

Նշենք, որ օգոստոսի 20-ին Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հաստատեց սահմանադրության նախագիծը, ներկայացնելով այն երկրի նախագահին: Իսկ օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը փաստաթուղթն ուղարկեց երկրի խորհրդարան: Հաջորդ շաբաթից երկրի նախագահը մտադիր է խորհրդակցություններ իրականացնել երկրի տարբեր քաղաքական ուժերի հետ, նոր սահմադրության նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ նրանց մոտեցումերի առնչությամբ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles