Visa միջազգային վճարային համակարգը և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ խաղարկում են 2014 թվականին Բրազիլիայում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, խաղղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցել «Գնումների փառատոնին», որը տեղի կունենա 2014 թվականի հունվարի 2-ից մինչև դետրվարի 2-ը, Դուբայում, վճարումներն իրականացնելով Ատէկսիմբանկի Visa քարտով: Խաղարկության գլխավոր երեք մրցանակները 2014 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիրն է, երկու հոգու համար:
Հիշեցնենք, որ ս.թ. դեկտեմբերի 01-ից մինչև 2014թ. հունվարի 31-ը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ մոտ երկու անգամ նվազեցրել է HABIB BANK LTD (ՄԱԷ)-ի կողմից թողարկված չեկերի տրամադրման միջնորդավճարը: Այժմ մեկ չեկի արժեքը գործող 7000 ՀՀ դրամի փոխարեն կազմում է 4000 ՀՀ դրամ: Հիշեցնում ենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) մեկնող գործարարներն և զբոսաշրջիկներն հնարավորություն ունեն ձեռք բերել HABIB BANK LTD-ի կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ անունով թողարկված ՄԱԷ դիրհամով (AED) բանկային չեկեր: