ՅՈւՔՈՄ ընկերությունում դեռ չեն կողմնորոշվել «Orange» ապրանքանշանի հետագա ճակատագրի առումով:
Ինչպես օգոստոսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «ՅՈւՔՈՄ» ընկերության կոմերցոն տնօրեն Արամ Բարսեղյանը, 12 ամիս անց «Orange» ապրանքանշանի պահպանբման մասին որոշոմ դեռ չի ընդունվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին ֆրանսիական «Orange» ընկերոյթունը հայտարարեց հայաստանյան շուկայից հեռանալու մասին: Որպես հիմնական պատճառ ընկերոյթունը նշում է հեռանկարի բացակայությունը և ցանկալի տեխնոլոգիական զարգացման բացակայությունը: Օգոստոսի 20-ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, «ՅՈւՔՈՄ» ընկերության օգտին օտարվեցին Orange Armenia-ի բաժնետոմսերի 100%-ը: Իսկ մինչ այդ «ՅՈւՔՈՄ» և «Orange Armenia» ընկերությունների միջև ձեռք էր բերվել համաձայնություն, որ 100% բաժնետոմսերի ձեռքբերումից հետո «ՅՈւՔՈՄ» ընկերությունը 12 ամիսների ընթացքում կպահպանի «Orange Armenia» ապրանքանիշն օգտագործելու իրավունքը: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, «ՅՈւՔՈՄ» ընկերության վերջնական սեփականատերն է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: