Դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումից հետո ռուսաստանյան ավիաընկերությունները մտադիր են բարձրացնել ավիատոմսերի գները, այդ թվում նաև Հայաստանի ուղղությամբ: Փորձագետները նշում են, որ թռւչքների հետագա թանկացումը կբերի պահանջարկի կրճատման, որն առանց այդ էլ արդեն սկսել էր կրճատվել:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են Հայաստանում գործող ռուսաստանյան ավիաընկերությունների ներկայացուցչություններում, Ռուսաստանից մեկնող ավիափոխադրումների սակագները հաշվարկվում են եվրոյով և փոփոխվում փոխարժեքի հետ միասին, վերահաշվարկ կատարելով ամեն չորեքշաբթի: Հայաստանում «Տրանսաէրո» ընկերության ներկայացուցչի խոսքով, գնային վերջին փոփոխությունները տեղի ունեցան 2015 թվականի հունիս-հուլիսին (Երևան-Մոսկվա ավիատոմսը 96 հազար դրամից բարձրացավ մինչև 99 հազար դրամ): «Աէրոֆլոտում» ձեռնպահ մնացին մեկնաբանություններից, պատասխանելով, որ գնային քաղաքականոթյունը որոշում է Մոսկվան, ուր էլ անհրաժեշտ է դիմել, բայց նշելով, որ ավիատոմսերի պահանջարկի անկում չի դիտվում: «Սիբիր» (S7 Airlines) ավիաընկերության ներկայացոցչության ղեկավար Մուշեղ Սայադյանը նշել է, որ գների աճ չի նկատվում: «Ինքնաթիռներն օգոստոսի վերջից թռչում են կիսադատարկ վիճակում, բայց դա ոչ թե ավիատոմերի գների բարձրացման, այլ ռոսաստանյան տնտեսության ճգնաժամի հետևանքն է»,-նշել է Սայադյանը, հավելելով, որ «Սիբիր» ավիաընկերոթյունն զբաղեցնում է հայաստանյան շուկայի 30%-ը:
Նշենք, որ «բաց երկնքի» քաղաքականոյթունը, որը կառավարության կողմից հայտարարվեց նախանցյալ տարի, «Արմավիա» ազգային ավիափոխադրողի սնակացումից հետո, բերեց հայաստանյան շուկայից օտարերկրյա ավիաընկերոթյունների տոտոլ փախուստին, քանի որ ավիափոխադրողների թիվը 37-ից րճատվեց, հասնելով 24-ի: Շուկան լքեցին «Չեխական ավիաընկերություններ», «Ալտ Իտալիա», լեհական LOT, էմիրույթունների Etihad և այլ հանրահայտ ընկերություններ: Արդյունքում, այսօր Հայաստանի ավիափոխադրումների շուկայում մենաշնորհային դիրքեր են զբաղեցնում ռուսաստանյան ավիաընկերոթյունները: Օգտվելով «առաջին ջութակի» փաստացի վիճակից, նրանք սահմանում են ավիատոմերի գները: Դրան էլ գումարած «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների ծայր աստիճան բարձր գները, որը կոնցեսիոն կառավարման է հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էրնեկյանին: Ինչպես բազմաթիվ անգամ նշվել է, «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների գները 20% բարձր են միջին եվրոպական գներից:
Ինչպես «Ինտերֆաքսին» հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների Ասոցիացիայի տրանսպորտի գծով ղեկավար Դմիտրի Գորինը, օգոստոսի 19-26-ը եվրոյի փոխարժեքը, որով սահմանվոմ են ավիատոմսերի սակագները, կազմել է 73 ռուբլի, իսկ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ն այն արդեն կկազմի 81.5 ռուբլի: Այսինքն, ավիատոմսերի սակագները կբարձրանան 11%: