Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀԾԿՀ ՅՈւՔՈՄ ընկերությանը թույլատրել է զբաղեցնել հանրային շարժական կապի ցանցի 44 տարածաշրջանային կոդը

$
0
0

 

 Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 26-ի նիստում որոշել է «ՅՈւՔՈՄ» ընկերությանը թույլատրել 2016 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. օգոստոսի 6-ը Հայաստանի տարածքում զբաղեցնել հանրային շարժական կապի ցանցի 44 տարածաշրջանային կոդը (NDC) և նշված կոդով ամբողջական XXXXXX համարային շարքը։

 

Նշենք, որ «ՅՈւՔՈՄ» ընկերությունը դեռ 2013 թվականին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016 թվականից պլանավորում է մատուցել բարձրակարգ ծառայություններ LTE սերնդի կապուղիներով: Ընկերությունը 2009 թվականից սկսած Հայաստանում կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություններ՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և ավելի քան 800 աշխատող: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom-ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում:  

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, «ՅՈւՔՈՄ» ընկերության օգտին օտարվեցին Orange Armenia-ի բաժնետոմսերի 100%-ը: Իսկ մինչ այդ «ՅՈւՔՈՄ» և «Orange Armenia» ընկերությունների միջև ձեռք էր բերվել համաձայնություն, որ 100% բաժնետոմսերի ձեռքբերումից հետո «ՅՈւՔՈՄ» ընկերությունը 12 ամիսների ընթացքում կպահպանի «Orange Armenia» ապրանքանիշն օգտագործելու իրավունքը: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, «ՅՈւՔՈՄ» ընկերության վերջնական սեփականատերն է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles