ՀՀ ԱԳՆ-ը առայժմ տեղեկատվության չի տիրապետում, թե արդյոք Բաթումում փոթորիկի հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ կան:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ներկայումս ճշտում է այդ տեղեկատվությունը:
Հորդառատ անձրևը, քամին և չորսբալանոց փոթորիկը լուրջ խնդիրներ են ստեղծել Վրաստանի հարավ-արևմտյան Բաքում քաղաքում: Արդեն մի քանի ժամ տևող տարերային աղետի հետևանքով հեղեղվել են քաղաքի փողոցները, շենքերի առաջին հարկերը և երկաթուղային կայանը: Բնակչության մի մասն առանց էլակտրականության է մնացել: Թբիլիսիից և Քութաիսից օգնության են մեկնում փրկարար ջոկատներ:
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիները նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Վրաստանում: Վրաստանի ՆԳՆ պաշտոնական տվյալներով, միայն ընթացիկ տարվա հուլիսին երկիր է ժամանել 181 հազար Հայաստանի քաղաքացի, ինչը 11,9%-ով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակաշրջանը: