Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը չի ընդունել սահմանադրական բարեփոխումների քննարկումներին մասնակցելու Սերժ Սարգսյանի հրավերը

$
0
0

 Սահմանադրական բարեփոխումները երրորդ ժամկետում նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրման արգելքը շրջանցելու փորձ է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՙՄենք սահմանադրական բարեփոխումների անցկացման հակառակորդ ենք, քանի որ գիտենք կառավարող ռեժիմիր իրական նպատակը, որը հնարավոր բոլոր եղանակներով փորձում է պահպանել իշխանությունը և շրջանցել Սարգսյանի վերընտրման արգելքը՚,- նշել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչը գտնում է, որ ընտրությունների կեղծման պայմաններում վերընտրման արգելքն իշխանափոխության միակ հույսն է: ՙՌեժիմը փորձում է փոխել կառավարման ձևը և խաղի կանոնները՚,- նշել է նա: 

Քաղաքական գործիչը նշել է, որ երկրում փոխհամաձայնություն չկա բարեփոխումների անցկացման անհրաժեշտության առնչությամբ: ՙԸնդհակառակը`կար բարեփոխումների դեմ փոխհամաձայնություն, սակայն իշխանությունները քանդեցին այդ միությունը՚,- ընդգծել է նա: Ըստ որում, Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ը մտադիր է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն վերափոխել կառավարող ռեժիմին անվստահություն հայտնելու շարժման: Նա նաև հայտնել է, որ ՀԱԿ-ը չի ընդունել սահմանադրական բարեփոխումների քննարկումներին մասնակցելու Սերժ Սարգսյանի հրավերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշել է հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին: Առաջիկա շաբաթվանից Սերժ Սարգսյանը նախատեսում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ սկսել: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles