Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թերթ. ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընկերությունը սնանկացել է

$
0
0

 ՙՀայկական ժամանակ՚ թերթի տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՙԳրեյթ վելլի քամփընի՚ ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի գործերը եւս Հայաստանում լավ չեն: Պարզվում է՝ նրա ՙԳրեյթ վելլի քամփընի՚ ընկերությունը սնանկացել է դեռ փետրվար ամսին:

ՙԵրեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝  Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ վելլի քամփընիե-ն սնանկ է ճանաչվել այս տարվա փետրվարի 27-ին: «Գրեյթ վելինե սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Հայբիզնեսբանկը: Ի դեպ՝ այս տարվա հուլիսի 9-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել նաեւ Օշական գյուղում գտնվող նրա «Աշտարակի գինիներե գործարանը:Այսպիսով՝ Արզաքանցյանի գործերը լավ չեն Հայաստանում, սակայն նա Հայաստանից դուրս էլ բիզնես ունի: Օրինակ՝ հայտնի է, որ Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում գործարան է գնել վերջին տարիներին՚,- գրում է թերթը: Հիշեցնենք, որ մամուլում բազմիցս գրել են, որ Արզաքանցյանը չի վճարել իրեն պատկանող Արտաշատի գինու և կոնյակի գործարանի և Սևանի ՙԼեռնային հարստություն՚ կոչվող հանքավայրի աշխատակիցների ամբողջ աշխատավարձը: Սակայն, սա դեռ ամենը չէ: Լուրեր են տարածվել, որ նախկին պատգամավորը ֆինանսական խնդիրներ ունի նաև ՕԵԿ նախագահ, ՙՀայասի գրուպի՚ սեփականատեր Արթուր Բաղդասարյանի հետ: Արզաքանցյանը խոստացել է Բաղդասարյանին, որ արտասահմանյան շուկաներում կիրացնի ՙՕրինաց երկիր՚ կուսակցության ղեկավարին պատկանող Ոսկեվազի գինու և կոնյակի գործարանի արտադրանքի մի մասը, սակայն մինչ հիմա չի վճարել իրացված ապրանքների գումարը: Նշենք, որ Տիգրան Արզաքանցյանը բազմիցը քրեական խրոնիկայի հերոս է դարձել Հայաստանի սահմաններից դուրս: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles