Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ռուսաստանը ԵԱՏՄ երկրներին առաջարկում է միասնական բազա ստեղծել «սանկցիոն» ապրանքների վերահսկման համար

$
0
0

 «Ռոսսելխոզնադզորը» բանակցություններ է վարում Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ ֆիտոսանիտարական և անասնաբուժական փաստաթղթերի տրամադրման էլեկտրոնային վերահսկողության միասնական համակարգի ստեղծման շուրջ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է  «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն:

 

Նրա ասելով, նման համակարգը նաև թույլ կտա արդյունավետորեն հայտնաբերել «սանկցիոն» ապրանքները: «Ռուսաստանը դեռ մի քանի տարի առաջ ստեղծել է անվտանգության ապահովման էլեկտրոնային համակարգերի համալիր, որը ներառում է արտադրանքի սերտիֆիկացում, լաբորատոր ստուգում և վերահսկելիություն», - նշել է  «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչը: Նրա ասելով, դա օգնում է իրական ժամանակի ռեժիմով վերահսկել սննդամթերքի ցանկացած խմբաքանակ: Գերատեսչությունն անհրաժեշտ է համարում նման համակարգի ստեղծումը ողջ ԵԱՏՄ տարածքի համար, նշել է Ալեքսեենկոն: «Մենք կարծում ենք, որ նման համակարգ պետք է աշխատի ոչ միայն ՌԴ,  այլև բոլոր երկրների տարածքում (Եվրասիական տնտեսական միության): Դա, անկասկած, թույլ կտա հայտնաբերել նաև սանկցիոն ապրանքները», - ընդգծել է  «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնականը: «Մենք հնարավորություն կունենանք իրապես տեսնել, թե որտեղ և ինչ արտադրաքն է գտնվում, ում կողմից է այն սերտիֆիկացված, ինչպիսի ստուգումների է ենթարկվել: Դա չափազանց կարևոր քայլ է մեր ընդհանուր անվտանգության ապահովման գործում», - հայտարարել է Ալեքսեենկոն: Միասնական համակարգի ստեղծման ժամկետներն առայժմ հայտնի չեն:

 

ԵԱՏՄ անդամ են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles