Beeline-ը «Սփյուռ» տեղեկատվական համակարգի տվյալներով 2015 թ.-ի առաջին կիսամյակում հեռախոսային տեղեկատուի միջոցով առավել շատ հարցված երկրորդ կազմակերպությունն է: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածի ընթացքում 113, 519999 և 09000-9999 տեղեկատու հեռախոսահամարներով ընկերությունը հարցվել է 13 335 անգամ:
«Հավատարիմ մնալով «Պարզ, հարմար, հաճախորդի համար» ռազմավարությանը` Beeline-ը ձգտում է մշտապես հասանելի լինել բաժանորդների համար և լինել նրանց կողքին: Այն, որ մեր ընկերությունն առավել շատ հարցված կազմակերպություններից մեկն է, վկայում է այն մասին, որ «Սփյուռ» տեղեկատվական համակարգի հետ մեր համագործակցությունը նպաստում է այս հաճախորդամետ մոտեցման իրագործմանը` Beeline բաժանորդներին հնարավորություն տալով արագ կերպով կապ հաստատել մեզ հետ ցանկացած ժամանակ և անկախ գտնվելու վայրից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ «Սփյուռ»-ը Հայաստանի ամենապահանջված հեռախոսային տեղեկատուն է` օրական սպասարկելով ավելի քան 8000 զանգ: Տեղեկատուն ներառում է տեղեկություններ Հայաստանի և ԼՂՀ 20 000 կազմակերպությունների և պետական կառույցների վերաբերյալ։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink»,«Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 219 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: