Այսօր Երևանում տեղի է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող «Հիլթն Վորլդվայդ» ցանցի մաս դարձող «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի բացման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
15-հարկանի, 4-աստղանի հյուրանոցը ներառում է 176 համար: Հյուրանոնցն զբաղեցնում է 16 հազար քմ տարածք: Դրա կառուցման համար ծախսվել է 35 մլն դոլար: Հյուրանոցում, մասնավորապես, գտնվում են բարեր, ռեստորան, ֆիթնես և սպա կենտրոններ:
Hilton Hotels & Resorts («Հիլթոն» հյուրանոցներ և առողջարաններ) հյուրանոցների խոշոր ցանց է, որը պատկանում է Hilton Worldwide կորպորացիային:
Ընկերությունը հիմնադվրել է 1919 թվականին` Կոնրադ Հիլթոնի կողմից: Ցանցի առաջին հյուրանոցը` Mobley Hotel-ը, բացվել է Թեքսասի նահանգի Սիսկո քաղաքում: Hilton անվանումը կրող առաջին հյուրացը բացվել է 1925 թվականին Դալլասում:
2014 թվականի դրությամբ Hilton Hotels & Resorts բրենդը ներառում է ավելի քան 540 հյուրանոցներ և առողջարաններ աշխրահի 78 երկրներում: