Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ադրբեջանը շուրջ 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

ՊԲ  օպերատիվ  տվյալների  համաձայն, հուլիսի 12-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական  հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման  ռեժիմը  խախտվել է շուրջ  700  անգամ, որի  ընթացքում  տարբեր  տրամաչափի  հրաձգային զինատեսակներից,  ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՀԱՆ-17  տիպի  նռնականետերից,  հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000  կրակոց:

 

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, բացի հրադադարի   խախտման վերոնշյալ դեպքերից,  շաբաթվա  ընթացքում  հակառակորդի  օդուժը ուսումնամարտական   թռիչքներ է իրականացրել առաջնային գծից 10-15 կմ խորության  վրա, որոնք ՊԲ հակաօդային պաշտպանության  ուժերը  ժամանակին  հավաստանշել  են  և  հետևել  դրանց ուղերթին մինչև վայրէջք:

 

Արցախի օդային և ցամաքային սահմանները գտնվում են հանրապետությանզինված ուժերիլիակատար վերահսկողության տակ և դրանց նկատմամբ ցանկացածոտնձգություն հղի է անդառնալի հետևանքներով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles