Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Արման Սաղաթելյանն ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:
Վլադիմիր Հակոբյանը ծնվել է 1982 թ.-ին: 2006թ.-ի դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ.-ի հուլիսի 17-ը նա աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, որտեղ զբաղեցրել է գլխավոր վարչության բաժանմունքի պետի պաշտոնը: Զինվորական կոչումը՝ մայոր: Ամուսնացած չէ:
Մինչ այդ, Արման Սաղաթելյանն իր Facebook-յան էջում հայտարարել է, որ մտադիր է տեղափոխվել մասնավոր հատված: