Խորին հարգանքով եմ վերաբերվում միլիոնավոր աշխատասեր ադրբեջանցիներին, ազնիվ և հասարակ մարդկանց, «Վ կոնտակե»-ում գրել է ռուսաստանցի մուլտիմիլիոնատեր Գերման Ստերլիգովը, ով վերջերս բնակություն է հաստատել Լեռնային Ղարաբաղում:
«Հենց ձեր նկատմամբ իմ բարյացակամությունն է ինձ դրդել ևս մեկ անգամ հրապարակավ հաստատելու պատմական ճշմարտությունը. Ղարաբաղը հինավուրց հայկական հող է: Բոլոր հին տարեգրությունները, առանց բացառության, պահպանված քարտեզները, հին գերեզմանոցները և շիրիմները խոսում են այն մասին, որ Ղարաբաղը բուն հայկական հողերի մի մասն է: Օգտվելով պատմության հարցերում ռուս և ադրբեջանցի ժողովուրդների ճնշող մեծամասնության անկրթությունից` նենգամիտ քաղաքական գործիչները` Լեյբա Բրոնշտեյն-Տրոցկուց և Քեմալից մինչև Կոսիգին և Էլդար Ալիև, խաբել են և ձեզ, և մեզ: Նրանք մասնատել է Հայաստանի պատմական տարածքը և դանդաղ գործողության ականներ տեղադրել ապագա ազգամիջյան պատերազմների համար: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ գլխավոր սադրիչներն Ադրբեջանից և Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու են` ԱՄՆ-ում և Իսրայելում», - գրում է Ստերլիգովը:
Այնուհետև նա առաջարկում է հարցն ուսումնասիրելու համար բացել հին տարեգրությունները, ծանոթանալ դրանց` հասկանալու համար, որ Արցախը պատմական Հայաստանի տարածք է: «Առաջարկում եմ բացել ձեր տրամադրության տակ եղած աղբյուրները: Իսկ արդյո՟ք դուք ունեք որևէ հին գրավոր աղբյուր, որն ապացուցեր ադրբեջանական կողմի ճշմարտացիությունը Ղարաբաղի հարցում: Ես այդպիսին չգիտեմ: Խնդում եմ, եթե ունեք, ներկայացրեք միջազգային հանրության ուշադրությանը: Ընդգծում եմ, խոսքը վերաբերում է աղբյուրներին, հին տարեգրություններին, այլ ոչ թե «պատմության» ժամանակակից պրոֆեսորների լացակումած դիսերտացիաներին: Հարգելի ադրբեջանցիներ, ձեզ խաղաղ և կառուցողական խոսակցության կոչ եմ անում: Միայն այդպիսի մոտեցումը կարող է փրկել հազարավոր ադրբեջանցի, հայ և ռուս մարդկանց կյաքեր: Ոչ մի ժողովուրդ չպետք է հավակնի ուրիշի հողերին. դա աստվածահաճո չէ, քանզի գրված է. կռիվ սկսողը զոհվում է: Առաջարկում եմ հրավիրել հաշտության առաջին կլոր սեղանը իմ մերձմոսկովյան կամ Շուշիի տանը, ձեր ընտրությամբ` Ղարաբաղի վերաբերյալ պատմական աղբյուրներն ուսումնասիրելու համար: Ադրբեջանցի հյուրերի անվտանգությունը երաշխավորում եմ թե այստեղ, թե այնտեղ», - գրում է Ստերլիգովը:
Նշենք, որ վերջերս Ստերլիգովն ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ, դա հիմնավորելով այն հանգամանքով, որ Արցախի մարդիկ և բարքերը հրաշալի են: Նա հերքել է այն տեղեկատվությունը, թե թաքնվում է ռուսական արդարադատությունից և կապ ունի ազգայնական շրջանակների հետ: Նրա ասելով, իր նկատմամբ հալածանք է սկսվել «Ադամից մինչև Պուտին» գրքի հրատարակումից հետո: Որպեսզի ապացուցի, որ խնդիրներ չունի Ռուսաստանի արդարադատության հետ, Ստերլիգովը, ընտանիքը թողնելով ԼՂՀ-ում, մի քանի օրով մեկնել է Ռուսաստան, սակայն այնտեղ նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել Իսրայելի քաղաքացուհու մասնավոր հայցի հիման վրա` զրպարտության մեղադրանքով: