Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Մասաչուսեթսի Ռաբբիների խորհուրդն Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություն է ընդունել

$
0
0

 Մասաչուսեթսի Ռաբբիների խորհուրդն Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություն է ընդունել: Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը: 

Հայտարարության հեղինակները Թուրքիային, ԱՄՆ-ին և Իսրայելին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. ՙՄենք կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը կնպաստի երկու ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորմանը: Խորհուրդը նաև կոչ է անում ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը` ցույց տալով իր նվիրվածությունն արդարության հաստատմանը և համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին: Մենք կոչ ենք անում նաև Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՚: 

ԱՀՀ Մասաչուսեթսի մասնաճյուղի ղեկավար Հերման Փուրությանն ընդգծել է Մասաչուսեթսի Ռաբբիների խորհրդի կողմից նման բանաձևի ընդունման կարևորությունը`հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հրեական համայնքի աջակցությունը հատկապես կարևոր է: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles