Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀԾԿՀ-ն բարձրացրել է էլեկտրակայանների սակագները դեպի բաշխիչ ցանցեր

$
0
0

 Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ի նիստում որոշել է բարձրացնել բացթողման սակագները Հայաստանի էլեկտրաներգիա արտադրող ընկերությունների համար: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-2015

 

 

Ըստ ՀԾԿՀ որոշման, բացոսման սակագինը Հայաստանի ատոմակայանից դեպի երկրի բաշխիչ ցանցեր մի փոքր կնվազի, մինչև 5,516 դրամ, նախկին` 5.726 դրամ մեկ կվտ / ժամի (ներառյալ ԱԱՀ) փոխարեն: Միևնույն ժամանակ, կբարձրանա սակագինը Հրազդանի ՋԷԿ-ի համար, որը կկազմի 42 930 դրամ կՎտ / ժամ, ընթացիկ 36.925 դրամ (ներառյալ ԱԱՀ) սակագնի փոխարեն: Սակագինը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար (պատկանոում է Գազպրոմ Արմենիային) կկազմի 42 դրամ, ներկայիս 40,08 դրամ կՎտ / ժ փոխարեն: Երևանի ՋԷԿ-ի համար այն 18,133 դրամից կբարձրանա մինչև 22.2 դրամ (ներառյալ ԱԱՀ):

 

Որոտանի կասկադի համար բացթողման սակագինը, որն արդեն ամերիկյան «Global Circuit Hydro» ընկերության սեփականությունն է, սակագինը կլինի 5.474 դրամ կՎտ/ժամ, ներկայիս` 7,978 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) փոխարեն:

 

Սևան-Հրազդան կասկադի համար («Միջազգային էներգետիկ կորպորացիա») սակագինը սահմանվել է 4.962 դրամ, նախկին` 2.072 դրամի փոխարեն:

 

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ համար սակագինը սահմանվել է 1.0314 դրամ (ներառյալ ԱԱՀ):


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles