Հայազգի կինոռեժսոր Աննա Մելիքյանի՝ կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների մասին պատմող ՙՍիրո մասին՚ ֆիլմը արժանացել է ՙԿինոտավր՚ 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին:
Աննա Մելիքյանը ծնվել է Բաքվում: 1988թ. իրադարձությունների ընթացքում 12 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, 5 տարի անց՝ Մոսկվա, ուր ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը: Ամերիկյան Variety ամսագիրը Աննային ընդգրկել է աշխարհի ամենահեռանկարային 10 ռեժիսորների շարքում: Այժմ ղեկավարում է իր հիմնած ՙՄագնում՚ պրոդյուսերական կենտրոնը: Նշենք, որ ՙԿինոտավր՚ փառատոնի ժյուրին այս տարի գլխավորում էր անվանի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը: