Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Իվան Նովիկովի սպանության կասկածանքով ձերբակալվածը խոստովանական ցուցմունքներ է տվել: Այդ մասին հայտնում են ԱրմԻնֆո-ի աղբյուրները:
Ավելի վաղ ռուսական ռազմակայանի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը հայտնել էր, որ այդ գործով ձերբակալվել է Նովիկովի ծառայակիցը, ով պայմանագրային զինծառայող է:
Հիշեցնենք, որ Գյումրիում`ՙՄայր Հայաստան՚ հուշահամալիրի տարածքում, հայտնաբերվել է 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Իվան Նովիկովի դին: Այդ մասին տեղեկատվությունը հաստատել են Հայաստանի քննչական կոմիտեում: Աղբյուրի համաձայն, սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՔՕ 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն): Ձեռնարկվում են բոլոր միջոցները`միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են իրավապահները և դատաբժշկական փորձագետները: Հայտնի է, որ Նովիկովը ռազմակայանում ծառայել է 3 ամիս: Ըստ լուրերի, սպանությանը նախորդել է ավելի քան 3 մարդու մասնակցությամբ վիճաբանությունը: