Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Քոչարին կարող է ընդգրկվել ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում

$
0
0

Հայկական ազգային քոչարի պարատեսակը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, համապատասխան հայտ ներկայացվել է և արդեն այս տարի քննարկվելու է Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

 

Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է: Այն օգտագործվել է Արամ Խաչատրյանի ՙՍպարտակ՚ բալետում, ինչպես նաև կատարվել է հայերի կողմից 1945 թ. Ռեյխստագի մոտ:

 

Ավելացնենք, որ ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառվել էին լավաշը, ՙՍասունցի Դավիթ՚ էպոսը, խաչքարի արվեստը և դուդուկի երաժշտությունը:  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles